Դեղամիջոցներ
Իսլա Մինթ (Isla Mint)
Իսլա Մինթ (Isla Mint)
- Ազդում է կոկորդի հիվանդությունների և ձայնի խռպոտության պատճառի վրա
- Բնական անվտանգ բուսական միջոց է
- Խոնավեցնում և պաշտպանում է լորձաթաղանթը
- Չի վնասում բերանի և ըմպանի լորձաթաղանթը, կարող է կիրառվել խոսակցության ընթացքում
- Երկու տարբեր համեր, Իսլա Մինթը շաքար չի պարունակում
Իսլան պարունակում է Cetraria Islandica (իսլանդական մամուռ) դեղաբույսի հանուկ:
Արտադրող՝ «Engelhard Arzneimittel GmbH & Co. KG» (Գերմանիա):
Իսլա պատրաստուկը պարունակում է Cetraria islandica (իսլանդական մամուռ) դեղաբույսի հանուկ, որը դեռևս հին քաղաքակրթության ժամանակաշրջանում լավ հայտնի էր շնչական ուղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ իր բարերար ազդեցության շնորհիվ:
Իսլայի բաղադրության մեջ մտնող իսլանդական մամուռի հանուկը պարունակում է.
- քարաքոսային օսլա (լիխենին և իզոլիխենին գլիկաններ), որոնք օժտված են պատող, հակաբորբոքիչ, հակահազային ազդեցությամբ. լիխենինը և իզոլիխենինը պաշտպանում են լորձաթաղանթը գրգռումից և բորբոքումից ՝առաջացնելով պաշտպանական թաղանթ,
- քարաքոսային թթու (օլեինաթթու), որը ստաֆիլոկոկերի, ստրեպտոկոկերի, միկոբակտերիաների նկատմամբ օժտված է հակամանրէային ազդեցությամբ,
- տանիններ, որոնք օժտված են տտպող և մանրէասպան ազդեցությամբ,
- պոլիսախարիդներ, որոնք պատում են վերին շնչական ուղիների լորձաթաղանթը, խոնավեցնում և պաշտպանում արտաքին վնասակար գործոնների ազդեցությունից, ինչպիսիք են բնակելի կամ գրասենյակային շինություններում խոնավության անբավարար մակարդակով չոր օդը, թուլացնում ձայնալարերի գերբեռնվածությունը:
Շնչական ուղիների կատարալ հիվանդությունների ժամանակ Իսլա դեղի ազդեցությունն առաջին հերթին պայմանավորված է նրանում պարունակվող բուսական հանուկի հակամանրէային և իմունախթանիչ ակտիվությամբ, ինչն ապացուցվել է գիտական հետազոտությունների արդյունքներով: Քանի որ Իսլա դեղերն ունեն նաև պաշտպանական հատկություններ, կարելի է կիրառել նաև կանխարգելիչ նպատակներով, օրինակ, շնչական ուղիների գերզգայնության կամ նրանց գերբեռնվածության ժամանակ (այդ թվում` սպորտային պարապմունքների ժամանակ):
Երբ առկա է մրսածության վտանգ, Իսլա դեղի կանխարգելիչ կիրառումը կարող է պաշտպանել լորձաթաղանթները՝ նվազեցնելով տարբեր ծագման վարակների ազդեցությունը շնչառական ուղիների վրա:
Իսլան բարելավում է շնչական օրգանների ֆունկցիոնալ վիճակը՝ պաշտպանելով արտաքին վնասակար գործոնների և տարաբնույթ գրռիչների ազդեցությունից:
Ու՞մ է ցուցված Իսլան
- ԲՈԼՈՐԻՆ՝ կոկորդում ցավի ժամանակ և մրսածության զարգացման առաջին փուլում՝ բարդությունների զարգացման կանխարգելման նպատակով. լարինգիտ, ֆարինգիտ, տոնզիլիտ (նշաբորբ) և այլն:
- Լարինգիտի դրսևորումներով դիմողներին,այդ թվում` բորբոքմամբ և ձայնալարերի տատանման ունակության կորստով պայմանավորված ձայնի խռպոտությամբ, կոկորդում քերծոցի, քորի զգացումով, ձայնի կորստով, կոկորդում լցվածության, չորության զգացումով հիվանդներին:
- Բոլոր «ձայնային մասնագետներին»՝ երգիչներին, բանախոսներին, դասախոսներին, հռետորներին, և այն դեպքերում, երբ ձայնալարերը ծանրաբեռնված են:
- Բերանի խոռոչի և ըմպանի լորձաթաղանթի չորության և գրգռվածության դեպքում (աղտոտված օդ, չոր շինություններ, օդորակիչների առկայություն, սպորտային պարապմունքներ):
- Ջեռուցման սեզոնին օդորակիչներով հագեցած շինություններում` անբավարար խոնավեցված օդի ներշնչման ժամանակ, սահմանափակ քթային շնչառության ժամանակ, ինչպես նաև` սպորտային մրցումների ժամանակ:
Բաղադրություն
Իսլա Մինթ. իսլանդական մամուռի ջրային հանուկ (Cetraria Islandica) 100 մգ (2-4:1).
Օժանդակ նյութեր. արաբական խեժ, սորբիտոլի 70%-անոց լուծույթ՝ չբյուրեղացող (Е 420), ասպարտամ (Е951), կծու անանուխի յուղ, քլորոֆիլների պղնձային համակարգեր (Е141), թեթև հանքային յուղ, զտած ջուր:
Իսլա Մոոս. իսլանդական մամուռի ջրային հանուկ (Cetraria Islandica) 80 մգ (0,4-0,8:1).
Օժանդակ նյութեր. արաբական խեժ, սախարոզա, թեթև հանքային յուղ, Е150 с ամոնիակի կարամել, զտած ջուր:
Թողարկման ձևը. 30 պաստեղ:
Դեղաբանական խումբը
Կոկորդի հիվանդությունների ժամանակ կիրառվող դեղեր:
Փաթեթավորում
Բլիստերում 10-ական պաստեղ, ստվարաթղթե տուփում` 3-ական բլիստեր:
Ընդունման եղանակը
12 տարեկանից բարձր երեխաներին և մեծահասակներին. յուրաքանչյուր ժամ բերանում լուծել մեկական պաստեղ (օրական մինչև 12 պաստեղ):
4-12 տարեկան երեխաներին. յուրաքանչյուր ժամ բերանում լուծել մեկական պաստեղ (օրական մինչև 6 պաստեղ):
Իսլա միջոցի լավ տանելիության և անվտանգության շնորհիվ կարելի է կիրառել երկարաժամկետ:
Հակացուցումներ
Դեղի բաղադրիչների, ֆրուկտոզայի նկատմամբ անհատական անտանելիություն, ֆենիլկետոնուրիա (Իսլա Մինթի համար):
Նախազգուշացում կիրառման ժամանակ
Իսլա Մոոսն իր կազմում պարունակում է սախարոզա, այդ պատճառով այն պետք է զգուշությամբ նշանակել շաքարային դիաբետով հիվանդներին:
Հատուկ զգուշացում
Իսլայում պարունակվող բուսական հանուկները երբեմն կարող են համի և գույնի ճանաչողության խանգարում առաջացնել, ինչը չի անդրադառնում նրա բուժական հատկությունների վրա: Իսլա Մինթը շաքար չի պարունակում, այդ պատճառով այն կարելի է նշանակել նաև շաքարային դիաբետով հիվանդներին: Ինչպես մյուս դեղերը, Իսլա Մինթը և Մոոսը կանանց` հղիության և կրծքով կերակրման ընթացքում, կարելի է ընդունել բժշկի հետ նախապես խորհրդակցելուց հետո:
Պիտանելիության ժամկետը. 4 տարի:
Պահպանման պայմանները
Պահել ըստ Ցելսիուսի 25°-ից ոչ բարձր ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի տեղում:
Պետական գրանցման հավաստագիր
ԻՍԼԱ ՄԻՆԹ ( ISLA MINT ) № 15202 30.12.2015
ԻՍԼԱ ՄՈՈՍ ( ISLA MOOS ) № 15201 30.12.2015
*Դեղի գովազդ: Նախքան օգտագործելը կարդացեք հրահանգները և խորհրդակցեք բժշկի հետ: Պահպանեք երեխաների համար անհասանելի վայրում:
Ինքնաբուժումը կարող է վնասել Ձեր առողջությունը
Կարդացեք նաև
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
1975 թվականին ԱՄՆ – ԽՍՀՄ բժշկա-կենսաբանական հատուկ համագումարին քննարկվեցին որոշ խմբի միացություններ, որոնք ունակ են քիչ քանակով առաջացնել արտահայտված ֆիզիոլոգիական արդյունք...
Ստենոկարդիան հանկարծակի առաջացող սրտի ցավի նոպան է: Այն անցկացնելու համար նիտրոգլիցերին է ընդունվում, որը դեղատներում վաճառվում է 0,5 մգ հաբերի ձևով: Առկա է նաև 1%-անոց սպիրտային լուծույթը...
Ե՞րբ է հնարավոր հղիություն` ծննդաբերությունից հետո:
Ծննդաբերությունից հետո յուրաքանչյուր կնոջ համար կրկին հղիանալու ժամկետն անհատական է, որովհետև...
Առաջին հայացքից անվտանգ թվացող և անհարմարավետության ժամանակ այդքան անհրաժեշտ ցավազրկողները կարող են օրգանիզմին լուրջ վնաս հասցնել։ Տանջալի զգացողություններով հիվանդը ձգտում է ձերբազատվել դրանցից։ Բացի այդ, ոչ բոլոր ցավերն է հնարավոր...
Եթե Դուք տարբեր հիվանդությունների պատճառով՝ ալերգիա, շիզոֆրենիա, արթրիտ, խոցային խնդիրներ և այլն, դիմում եք զանազան դեղորայքային միջոցների ընդունման, բայց դրանք ոչ միշտ են օգնում, ապա պատճառն այն է, որ դեղերը ճիշտ չեն ընդունվում...
2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված...
Էկտոին. յուրահատուկ նյութի հիմքի վրա ստեղծված նորարարական միջոց ալերգիկ ռինիտի կանխման համար ՝ մեծերի և 2-ից բարձր տարիքի երեխաների համար...
Իտալական «ՖԱՐՄԱ-ԴԵՐՄԱ» ընկերությունը Հայաստանի շուկայում ներկայացնում է առողջությանն ուղղված բնական բաղադրիչներով իր նորարարական արտադրանքները...
Մարմնի ջերմաստիճանի բարձրացման պատճառները բազմազան են՝ տարրական մրսածությունից և վարակից սկսած մինչև ներզատիչ և անոթային համակարգի խնդիրներ: Բարձր ջերմությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել...
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետությունում դեղերի քաղաքականությանը...
Դեղեր ընդունելիս որոշ մթերքներ չի կարելի ուտել, դրանք կարող են ո՛չ միայն նվազեցնել դեղերի ազդեցությունը, այլեւ կողմնակի ազդեցություններ առաջացնել, պարզել են գիտնականները...
Պարացետամոլի մասին, հավանաբար, բոլորն են լսել. այն աշխարհում ամենահաճախ գործածվող դեղերից է։ Արդեն 50 տարի է՝ պարացետամոլ կարելի է գտնել գրեթե բոլոր դեղատներում։ Բայց արդյո՞ք այն արդյունավետ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն